Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեպքեր, բացահայտումներ

Բջջային բացահայտում

Բջջային բացահայտում

Ջոն Գյորդոնը և Սինյա Յամանական ապրում են Եվրասիայի տարբեր ծայրերի կղզիներում: Մեկը` Մեծ Բրիտանիայում, մյուսը` Ճապոնիայում: Նրանց բաժանում է ոչ միայն մոլորակի ամենամեծ մայրցամաքը, այլև տարիքային 30 տարվա տարբերությունը: Այս տարի երկու գիտնականներին միացրեց Նոբելյան մրցանակը ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում`«պլյուրիպատենտ ցողունային բջիջներում հասուն բջիջների վերածրագրավորման հնարավորությունների բացահայտման համար»: Փորձագետների կարծիքները համընկնում են, որ այդ աշխատանքներն իսկապես հնչեղ, առաջատար աշխատանքներ են: Ո՞րն է նրանց էությունը: 

 

Մեզանից յուրաքանչյուրը ժամանակին եղել է ցողունային բջիջների «հավաքածու», սկզբից, ընդհանրապես մեկ (այն կոչվում է զիգոտ), իսկ հետո, բաժանման շնորհիվ, խմբային: 

 

Ցողունային բջիջների առանձնահատկությունն այն է, որ դրանք կարողանում են դառնալ տարբեր օրգանների և հյուսվածքների բջիջներ: Գիտական լեզվով արտահայտված` դիֆերենցվել: Յուրաքանչյուր հաջորդ բաժանման ժամանակ  սաղմի բջիջներն ավելի ու ավելի շատ են տարբերվում միմյանցից, ի վերջո, ստանալով որոշակի «մասնագիտացում», մի մասը գլխուղեղ է դառնում, մյուս մասը` արյուն, երրորդները` ոսկոր և այլն: Պլյուրիպատենտ ցողունային բջիջները, մի տեսակ, միջանկյալ փուլ են կազմում: Դրանցից կարող է ձևավորվել օրգանիզմի ցանկացած հյուսվածք, բայց ընկերք դառնալ այլևս չեն կարող: Ժամանակի հետ այս բջիջները հնարավոր էր ստանալ  միայն սաղմերից, որովհետև շատ երկրներում դրանց օգտագործումն արգելված էր կամ սահմանափակված օրենքով: Քանի դեռ ճապոնացի Սինյա Յամանական հեղափոխություն չէր կատարել:

 

«Նա կարողացավ վերածրագրավորել հասուն բջիջը, դրա մեջ ներարկելով որոշակի գեներով վիրուսը,- ասում է ՌԳԱ Բջջաբանության ինստիտուտի ցողունային բջիջների մոլեկուլային կենսաբանության լաբորատորիայի վարիչ Ալեքսեյ Տոմիլինը: - Այդ գեները մտան բջջի ԴՆԹ-ի մեջ և փոխեցին դրա հատկությունները: Այդպես ապացուցվեց, որ գործնականում ցանկացած հասուն բջջի կարելի է ցողունայինի հատկություններ տալ: Դա գիտական առաջընթաց է և լուծում է տալիս էթիկական հարցին. այլևս հարկ չկա սաղմը քայքայել: Այսօր, Յամանակայի բացահայտման շնորհիվ, հնարավոր է դարձել լաբորատորիաներում մոդելավորել  և ուսումնասիրել բարդ հիվանդությունները, օրինակ, Պարկինսոնի հիվանդությունը»:

 

Ցողունային բջիջներն ավելի ու ավելի շատ են լայն կիրառություն գտնում բժշկության մեջ, մասնավորապես` տրանսպլանտոլոգիայում: Իսկ ժամանակին «ցողունային բջիջ» հասկացությունը գիտության մեջ ներդրել է հյուսվածաբան Ալեքսանդր Մաքսիմովը: 

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 16-17.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ